Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ Անվտանգության խորհրդի համատեղ նիստում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։

Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:

Արցախի ներքաղաքական, ընտրությունների հարցերը չե՞ն քննարկվելու․ տեսակետ կա, որ միտինգներ, սրացումներ են սպասվում։ «Չկա նման բան, հարցն էլ ներառված չէ օրակարգում, այլ հարց է, որ ընտրությունների բուն օրերին, սպասվող երկրորդ փուլի հետ կապված՝ հնարավոր է սահմանում ռիսկային` լարված վիճակ լինի, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հետ կապված, ինչն էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»:

Բայց չէ՞ որ ընտրությունների ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ են գործել` չկրակելու եւ այլնի մասով։ «Տարածաշրջանում բավականին  բարդ, անկանխատեսելի իրավիճակ է։ Մեր 2 երկրների ԱԽ համատեղ նիստերն այդ առումով նաեւ ուրույն մեսիջ են բոլորին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին