Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Բրիտանիայում շրջանառության մեջ են դրել թղթադրամ՝ նկարիչ Թյոռների դիմանկարով

Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ Է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված Է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ): Այն փոխարինել Է անգլիացի տնտեսագետ եւ հրապարակախոս Ադամ Սմիթի պատկերով թղթադրամին, հայտնել Է Անգլիայի բանկը, որը կատարում Է Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր թղթադրամը դարձել Է երրորդը, որը Միացյալ Թագավորությունում պատրաստվել Է դիմացկուն պոլիմերներից, 5-ֆունտանոց (2016 թվական)՝ Ուինսթոն Չերչիլի (1874 – 1965 թվականներ) դիմանկարով, եւ 10-ֆունտանոց (2017 թվական)՝ գրող Ջեյն Օսթինի (1775 – 1817 թվականներ) պատկերով թղթադրամներից հետո: «Պոլիմերներից 20-ֆունտանոց թղթադրամի պատրաստումը կարեւոր քայլ առաջ Է դրամանիշների կեղծման դեմ պայքարում»,- հայտարարել Է Անգլիայի բանկի գլխավոր գանձապահ Սառա Ջոնը: Այժմ շարունակում Է շրջանառության մեջ գտնվել 20 ֆունտ անվանական արժեքով շուրջ 2 մլիարդ թղթադրամ՝ բամբակե հիմքով: Նոր դրամանիշը, կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ ամենապաշտպանվածն Է Անգլիայի բանկի կողմից երբեւԷ թողարկված թղթադրամներից՝ երկգույն պոլիգրաֆիական նրբաթիթեղով եւ հոլոգրամով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին