Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ-աղվանական եկեղեցական հարբերությունները 2-8-րդ դարերում» ուսումնասիրությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Սվազյանի «Հայ-աղվանական եկեղեցական հարբերությունները 2-8-րդ դարերում» ուսումնասիրությունը։

 Աշխատության հեղինակը պարզաբանում է քրիստոնեության Աղվանք ներթափանցման, ընդունման, ինչպես նաև Մեծ Հայքի ու Աղվանքի միջև եղած փոխհարաբերությունները: Ներկայացված են նաև հայ և աղվան եկեղեցիների միջև եղած հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ: Հեղինակը քննում է նաև առանձին տեսակետներ, հերքում կամ ճշգրտում մի շարք դրույթներ:

 Հայկական,  ասորական ու վրացական աղբյուրների և պատմագիտական գրականության հիման վրա գրված այս մենագրությունն աղվանից եկեղեցու և հայ-աղվանական եկեղեցական հարաբերությունների վերաբերյալ առաջին ամբողջական աշխատությունն է:

 Սույն պատմագիտական ուսումնասիրությունը նախատեսված է ինչպես պատմաբանների, այնպես էլ տվյալ հարցերով հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակների համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին