Երկուշաբթի, 12. 05. 2025

spot_img

Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ

Հայտնի Հայ նկարիչները ստեղծել են միասնական կտավ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության օժանդակությամբ:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը:

Զոհրաբ Մնացականյանը  վստահություն հայտնեց, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ մոտ ապագայում  թույլ կտան հաղթահարել ստեղծված իրավիճակը և բնականոն հուն վերադարձնել կյանքը:

«Այս միջոցառման նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում` այս անգամ մշակութային արտահայտմամբ: Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց: Մենք առանձնահատուկ սրտացավության ենք հետևում վարակի այս բռնկմանը, որն արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Հիացմունքի է արժանի այս մարտահրավերներին դիմակայող չին ժողովրդի վճռականությունը»,- ընդգծեց Մնացականյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ այս միջոցառումը արտահայտում է Հայաստանի աջակցությունը չին ժողովրդին:

« Շեշտել, որ այս համաճարակը հանկարծակի էր բռնկվել և դրան պատրաստ չէինք, բայց Չինաստանի կառավարությունը Սի Ցզինպինի գլխավորությամբ  լուրջ քայլեր է ձեռնարկել և երկրի յուրաքանչյուր հատվածում խստիվ վերահսկվում է և ձեռնարկվում են քայլեր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ղեկավարությունը ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, հայտնել են իրենց կարեկցանքը չին ժողովրդին և Չինաստանի ղեկավարությանը, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերել և առաջարկել»,- ասաց Թիան Էրլունը:

Նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Գագիկ Ավետիսյանի, Արա Հակոբյանի և այլ նկարիչների ստեղծած  միասնական կտավը կհանձնեն Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որից հետո այն կուղարկվի Չինաստանի Ուհան քաղաք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին