Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. «Այո»-ի քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից:

Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ:

Մեր տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը հենց քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձեւավորումը, քարոզչություն իրականացնողները եւ դրանց ձեւերը, այսինքն՝ թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը:

Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը եւ Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաեւ մարզպետները եւ վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը եւս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով եւ ձեւաչափով, եւ կոչ է արել ակտիվ նախապատրաստվել:

Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է եւ վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին