Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Չավուշօղլուն հնարավոր Է համարել Պուտինի եւ Էրդողանի մոտալուտ հանդիպումը

 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել մոտ օրերս Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունը, որի ընթացքում ղեկավարները կքննարկեն Իդլիբում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ՌԴ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայի բանակցություններում) կարծիքներ են փոխանակել կրակի փոխադարձ դադարեցման ռեժիմի սահմանման, Սոչիի հուշագրի պայմանների կատարմանը, ինչպես նաեւ համատեղ պարեկությանը վերադառնալու շուրջ:

Եթե Մոսկվայի բանակցություններում արդյունքներ չլինեն, ապա մոտ օրերս կարող են բանակցություններ անցկացվել նախագահների մակարդակով»,-փետրվարի 18-ին TPT հեռուստաալիքը մեջբերում Է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը: Թուրքական պատվիրակությունը, որը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, փետրվարի 17-ից գտնվում Է Մոսկվայում եւ ռուս գործընկերների հետ քննարկում Է սիրիական Իդլիբի իրադրությունը: Փետրվարի 18-ին թուրք եւ ռուս պաշտոնատար անձինք անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը, որը, Անադոլու գործակալության տվյալներով, արդեն ավարտվել Է:

Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ Է կայացել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ: Ռուսական կողմը կոնսուլտացիաներ Է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել Է իրադրությունն ապաԷսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին