Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության Է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության Է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն Է, զույգն ունի չորս երեխա:

Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում Է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի Է, որ 55-ամյա Ջոնսոնի եւ Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել Է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:

Ջոնսոնը հայտարարել Է, որ պատրաստ Է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին