Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ոստիկանության ներքին զորքերն այլևս սահման չեն պահի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թվականի օգոստոսին, իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ոստիկանության ներքին զորքերին սահմանում հերթապահության ուղարկելու որոշում կայացվեց։ Այն ժամանակ այդ որոշումն ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Թեև «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից էր համարվում նաև «ՀՀ պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց, որպես կանոն, օգտագործել էր ընդդիմադիր հավաքները ճնշելու և ներքին խրամատը պահելու համար։ Պարզվում է, սակայն, որ ոստիկանությունում սպասվող բարեփոխումներից հետո կատարվելու է դարձ ի շրջանս յուր, և, այսպես կոչված՝ օմոնն այլևս սահման չի պահելու։ Երեկ այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք․ մշակվել է ռազմավարություն, համաձայն որի՝ ոստիկանությունը կդառնա ներքին գործերի նախարարություն։ Նշենք, որ սահման մեկնող ոստիկաններից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում, որ սահման պահելու համար լրացուցիչ վարձատրությունը նորմալ ժամկետներում չեն տալիս։ Բացի այդ, բողոքում են, որ իրենք ոստիկանություն են մտել ոչ թե  սահման պահելու համար, այլ հեռանկարային կարիերայի հույսով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին