Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. «Լուսավոր Հայաստանից» առաջիկայում էլի պատգամավորներ դուրս կգան»․ ովքե՞ր են նրանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ձեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ ԼՀԿ ֆրակցիայից առաջիկայում էլի պատգամավորներ դուրս կգան․ ովքե՞ր են նրանք։ «Պարոն Գաբրիելյանը փորձում է խժդժություն մտցնել մեր շարքերում»,- ասաց ԼՀԿ-ականը:

Իշխանությունները ԼՀԿ-ն քանդելու խնդի՞ր են դրել։ «Չգիտեմ` իշխանություններն ինչ խնդիր են դրել, բայց բացառվում է, որ ինչ-որ մեկը դուրս գա ԼՀԿ-ից»: Երբ Բաբաջանյան Արմանի մասին Ձեզ հարց էինք ուղղում, այդ ժամանակ էլ էիք բացառում։ «Բաբաջանյանի դիստանցավորումը ԼՀԿ-ից նկատելի էր ամիսներ շարունակ, բացի այդ` նա կուսակցական գործիչ չի եղել երբեք։ Մենք պնդում էինք, որովհետեւ նման խոսակցություն իր հետ չկար ընդհանրապես»:

Անակնկա՞լ էր։ «Ոչ այնքան»: Կարո՞ղ է հիմա որեւէ մեկը եւս այդպես «անակնկալ» հեռանա։

«Բացառում եմ. մեր մեջ` ԼՀԿ-ում այլեւս չկա այնպիսի մարդ, որ իշխանությունները կուզենային իրենց կողմ տանեին, իսկ Սիսակը փորձում է փոթորիկ սարքել մի բաժակ ջրում, քաղաքական լեքսիկոնով ասած` «մուտիտ» է անում»: ԼՀԿ-ին նաեւ մեղադրում են «միշայացավի» մեջ։ «Մեզ մեղադրելու այլ պատճառ չունեն եւ իրենց ներսը նայելու փոխարեն անվերջ կառչում են չեղած բանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին