Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը

 ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռևազյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիարժեք կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 106 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին