Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մեկ պետհամարանիշով երթևեկելու համար տուգանքը կփոխվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200,000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

«Բարգավաճ Հայաստանը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել, իրենք քվեարկելու են դեմ:

Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 12 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին