Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում եմ. Մերկել

Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, ԶԼՄ ների համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին», – ասաց Անգելա Մերկելը։ Նա վերհիշեց իր այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոն այցելությամբ։ Այդ այցելությունն իր արդյունքն է տվել, և Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Նա նշեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։

Անգելա Մերկելը կարևորեց Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնեց դրա համար։ Նա նշեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը կշարունակվի հագեցած օրակարգով, անդրադարձ կկատարվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Աննա Գզիրյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին