Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը

 Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել Է, որ «վաղօրոք» հերքում Է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող Է հայտնվել ապագայում:

2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել Էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ: Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած Է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին: Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին