Կիրակի, 08. 03. 2026

spot_img

«Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ: Նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ:

«Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 108 կողմ ձայնով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին