Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Սուրեն Պապիկյանը Նատելա Տուրնավայի հետ քննարկել է հայ-վրացական էներգետիկ ընթացիկ ծրագրերի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:

«Մեր առաջին հանդիպումն ուզում եմ սկսել լավ լուրով։ Բոլորովին վերջերս մեր կառավարության կողմից հաստատվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը։ Հաշվի առնելով այն, որ, իրանական կողմի հավաստիացմամբ, 2020թ․ նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը , մեզ համար կենսական է դառնում Դդմաշենի ենթակայանի կառուցումը»,- նշել է նախարար Պապիկյանը։ 

Նախարարի խոսքով՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարևորվում է նաև Հյուսիս –հարավ էներգետիկ միջանցքին նոր թափ հաղորդելու տեսանկյունից։

«Կարծում եմ, սա լայն հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Վրաստանի համար։ Այս երկու խոշոր նախագծերով Հայաստանն ու Վրաստանը կարող են առաջընթաց գրանցել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ձեռք բերել նոր շուկաների հասանելիություն։ Արդյունքում՝ մենք կարող ենք էներգետիկ կարևոր միջանցք  դառնալ դեպի Պարսից ծոցի երկրներ և Վրաստանի միջոցով արդեն երրորդ  երկրներ»,- հավելել է նախարարը։

Նախարար Նատելա Տուրնավան իր հերթին կարևորել է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի քառակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթները նման կարևորություն ունեցող էներգետիկ նախաձեռնությունում: Նատելա Տուրնավան հայտնել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները զուգահեռ իրականացնելու ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարի վրացական կողմում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը: Հարցի կարգավորման ուղղությամբ  կողմերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնել հանգամանալից քննարկում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` ուղղված ինչպես երկաթուղային տրանսպորտի այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորություններին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին