Կիրակի, 08. 03. 2026

spot_img

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի առնչությամբ մշակվում է կառավարության որոշման նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հարցին:

«Կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում, որով երրորդ հարկի գումարի հատկացումը կլինի: Մենք հիմնադրամի հետ մանրամասն քննարկել ենք այն ռազմավարական ծրագիրը, որով պետք է զարգանա թանգարանը: Երրորդ հարկի հարցը լուծելուց հետո մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներով աջակցել նաև որոշակի հաստիքներ ունենալուն, որից հետո մեզ ասացին, որ կարող է հիմնադրամն ինքնաբավ դառնալ»,- ասաց Հարությունյանը:

2018թ. Փետրվարի 23-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը նշել էր, որ Աբովյան պուրակի հարակից տարածքում կառուցվող կենտրոնի երրորդ հարկը հաջողվել է վերականգնել: Ամռանը կլրանա կենտրոն-թանգարանի շինարարության 5-րդ տարին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին