Կիրակի, 08. 03. 2026

spot_img

«Տիտանիկ»-ի ամենաթանկ արտեֆակտը ներկայացրել են ԱՄՆ-ի ցուցահանդեսում

1912 թվականին «Տիտանիկ»-ի կործանման հետեւանքով զոհված բրիտանացի երաժիշտ Ուոլես Հարթլիի ջութակը ներկայացրել են Բրենսոնի (ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգ) Titanic Museum Attraction թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում: Այդ մասին հայտնել Է ozarksfirst.com.-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ գործիքը հավաքորդի Էր վաճառվել 1,7 միլիոն դոլարով: Դա ամենաբարձր գինն Էր, որ երբեւիցե վճարվել Է նավից արտեֆակտի համար:

Այժմ դրա տերը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը, թույլ Է տվել, որ ջութակը ոչ երկար ժամանակով թանգարանի ցուցադրանքի մաս դառնա:

«Դա ամենանշանավոր առարկան Է: Այդ գործիքով Ուոլես Հարթլին՝ երաժիշտը եւ նվագախմբի ղեկավարը, նվագել Է, երբ նավը խորտակվում Էր»,-մեկնաբանել Է ընկերության տնօրեն Էնդրյու Օլդրիջը:

Սկզբնապես ջութակը Ուոլես Հարթլիին նվիրել Է նրա հարսնացուն: Նա գործիքը վերցրել Էր «Տիտանիկ»-ի առաջին նավարկությանը: Լողացող սառցալեռին նավի ողբերգական բախումից հետո երաժիշտների խումբը մինչեւ վերջին պահը նվագել Է ուղեւորների համար (այդ տեսարանը վերստեղծված Է Ջեյմս Քեմերոնի համանուն ֆիլմում):
Ցավոք, Հարթլին չկարողացավ փրկվել: Նրան հայտնաբերեցին երկու շաբաթ անց: Նրա մարմնին կապված Էր ջութակը, որը հանձնեցին զոհված երաժշտի հարսնացուին: Վերջինս գործիքը նվիրաբերել Է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությանը:

Բացառիկ ցուցանմուշը հնարավոր կլինի դիտել մինչեւ հունիսի 15-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին