Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Պետք է ապահովենք ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը. Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգ է տանելու, որպեսզի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի հարցին:

«Մենք պետք է հոգ տանենք, որպեսզի մրցակցային դաշտում տեղի ունենա քարոզարշավը և ապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ֆեյք նյուզն ու ատելության քարոզը տեղ չունենա մեր հասարակության մեջ: Եթե ուզում ենք բռնությունից զերծ հանրություն ունենալ, ատելության քարոզը բռնությանը նախորդող գործողություն է»,- ասաց Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին