Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 18 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նազարյանի որդին, ով հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում, որը գլխավորում է հենց Արմեն Նազարյանը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր: Կրտսեր Նազարյանը  55 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց և գերազանցեց ռուսաստանցի Վիտալի Կոբալոևին:

Արմեն Նազարյանը 1996 թվականի Ատլանտային Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ներկայացնելով Հայաստանը, այնուհետ` փոխելով քաղաքացիությունը 2000 թվականին էլ ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին