Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Փոխվարչապետը ստվերային տնտեսության կրճատման համար կարևորում է անկանխիկ գործարքների ավելացումը

Անկանխիկ գործարքները կնպաստեն սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը և կբարձրացնեն վարկերի հասանելիության աստիճանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծին:

Փոխվարչապետն ընդգծել է, որ աշխարհում չկա զարգացած երկիր, որտեղ կանխիկի շրջանառությունը դոմինանտ լինի կամ այն կազմի բարձր տոկոս:

«Եթե չլինի կանխիկ շրջանառություն, չի լինի նաև ստվեր, ինչպես  նաև այն վարչարարություն իրականացնելու համար շատ ավելի արդյունավետ է:  Բացի այդ, անկանխիկ շրջանառության աճի պարագայում դրամավարկային գործիքները շատ ավելի հասցեական են և ավելի ազդեցիկ են դառնում, ինչը շատ կարևոր է գների կայունության կարգավորման համար»,- նշել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը հայտնել է, որ օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ հարաբերությունները` գործարքները ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, բիզնես-ֆիզիկական անձ և ֆիզիկական անձ- պետություն:

«Ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ օղակը ամենաչկարգավորվածն է և ամենադժվար կարգավորվողն է, բայց, այնուամենայնիվ, եթե մնացածը լավ կարգավորվի, կարծում եմ, ընդհանուր նվազման միտումը շատ էական և արդյունավետ կլինի: Ունենք օղակներ բիզնես-ֆիզիկական անձ, ֆիզիկական անձ-բիզնես, որտեղ, իհարկե, զսպման անհրաժեշտությունը այսօր առկա է, որովհետև, չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ, օրինակ` մարդը այցելում է խանութ և գնում է կահույք կանխիկով, առավել ևս ավտոմեքենա: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ դա հնարավոր է: Վերջնական նպատակը կանխիկ գործարքի առավելագույն չափը սահմանելն է` 2020 թվականից ամեն դեպքերում 300 հազար դրամ առավելագույնը»,- եզրափակել է Գրիգորյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին