Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս։ Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մահացած զինվորը երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահները պարզել են՝ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել նաեւ բժշկական պաշտոնական եզրակացության տվյալներով։Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1–ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, ու զինվորները չեն մահացել հակառակորդի կրա­կոցից, այլ խաղաղ պայմաններում՝տարբեր հանգամանքներում։Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում եւ ստուգայցեր կատարել։

Բայց գործընթացը մի փոքր դանդաղել է, քանի որ ՊՆ եւ ԶՈւ փոխհարաբերությունները լարված են։ Ու այս պայմաններում, ըստ լուրերի, դժվար է գտնել Զինված ու­ժերի գլխավոր շտաբից որեւէ ներկայացուցիչ, որը կկարողանա ՊՆ-ի հետ համագործակցված գործունեություն իրականացնել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին