Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Իրանը մտադիր է մայիսին ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը

Իրանը պատրաստվում է այս տարվա մայիսին երկրամերձ ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը, որի հիմնական նշանակությունը լինելու է երկրի տարածքն անլար կապով ապահովելը։ Այս մասին փետրվարի 9-ին տեղեկացրել է Իրանի Мehr գործակալությունը վկայակոչելով Իրանի տիեզերական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, արբանյակի ուղեծիրը գտնվելու Երկրից 250 կմ բարձրության վրա։ Ենթադրվում է, որ այն կարձակվի պինդ վառելիքով աշխատող կրող հրթիռի օգնությամբ։  Իրանի տիեզերական գործակալության հայտարարության համաձայն՝ «ինչպես արբանյակի, այնպես էլ կրող հրթիռի նախագծման և արտադրության փուլերը տվյալ պահին ամբողջությամբ ավարտված են»։

Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 9-ին պետք է արձակվի «Զաֆար» արբանյակը։ Սա կլինի այն ուղեծիր դուրս բերելու 4-րդ փորձը, նախորդ երեքն անհաջող են անցել։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին