Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 8-ին ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։  

Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որոնց շնորհիվ զինակոչիկներն առավել պատրաստված կլինեն նորաստեղծ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» կազմավորման նպատակն է ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: 

ՀՀ զինված ուժերում նոր հատուկ միավորի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին