Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Սուրբ Սարգսի Աջը բերվեց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի Աջը բերվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, որով պատարագի Սրբազան հայրը օրհնեց հավատավոր ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ հայ ժողովրդի շրջանում տոնի խորհուրդը հատկապես աստվածային սիրո մեջ է։

«Սուրբ Սարգսի տոնը մեր ժողովրդի համար ամենասիրելի տոներից մեկն է, և խորհուրդը մեր ժողովրդի մեջ տարբեր շերտերով բացահայտվել է՝ և՛ ժողովրդական ավանդույթների մեջ, և՛ հոգևոր իր ապրումների ու զգացումների մեջ։ Բայց, ամենակարևորը, ինչպես որ բոլոր սրբերի պարագայում, այնպես էլ Սուրբ Սարգսի պարագայում, այն սերն էր, որը սրբին առաջնորդում էր։ Պատահական չէ, որ այս օրը մենք հատկապես շեշտը դնում ենք այդ աստվածային սիրո դրսևորման վրա։ Սուրբը իր նահատակությամբ, քաջությամբ, մարդկային տեսակով հենց կրողն էր այդ սիրո, և ոչ թե բացատրեց այդ սերը, այլ ապրեց այդ սիրով։ Մեր ժողովրդի մեջ հենց այդ սիրո շեշտադրումն է, որ մարդիկ գալիս են խոնարհվելու սրբի հիշատակի առաջ՝ նրա բարեխոսությունը հայցելով»,- ասաց Արթենյանը։

Նա նշեց, որ Սուրբ Սարգիսը, լինելով ազգությամբ հույն, հայերի մեջ բացառիկ ընդունելության արժանացավ, հատկապես իր արագահաս բարեխոս լինելով։

Սուրբ Սարգսի Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: Տոնական Ս. Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին