Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաթոս -Երևան երթուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը:
Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաթոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:






