Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Ձեր ձեռքերում է մեր պետության ապագան. Սեյրան Օհանյանը` երիտասարդներին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է երիտասարդներին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի եւ երիտասարդների օրհնության օրվա առիթով:

«Սիրելի՛ երիտասարդներ, փետրվարի 8-ին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է, երիտասարդների օրհնության օրը։

Ջերմորեն շնորհավորելով բոլորիդ՝ ի սրտե մաղթում եմ գեղեցիկ ապրել ձեզ կյանքից տրված այն ոսկե ժամանակը, որ ունեք այսօր, անկե՛ղծ սիրել և նույնքան ջերմորեն, անկեղծ սիրվել, որովհետև Սերը ուժ է և բազմապատկում է այն լավագույնը, որ կա մարդկային հոգիներում։ Ձեր մտքին թռիչք, ստեղծարարություն, ազատ լինելու բերկրանք եմ մաղթում․․․ և իմաստությո՛ւն՝ ազգային արժեքները գնահատելու ու պահպանելու, համամարդկային լավագույն փորձը յուրացնելու։

Այսօր ձեր ձեռքերում է մեր պետության ապագան, ձեզ են վստահված մեր երկրի սահմանները։ Եվ ես համոզված եմ, որ անկախ Հայաստանում ծնված և հաղթանակած բանակ ունեցող այս սերունդը, որի աչքերում ես ուժ եմ տեսնում, կամք, տոկունություն, ի զորու է նոր և համարձակ գաղափարներով, իր գիտելիքներով և ունակություններով զարկ տալու մեր պետության հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանն ու նոր հաղթանակներ է կերտելու՝ միմյանց նկատմամբ ազնիվ, գիտակից հանդուրժողականության և վստահության մթնոլորտում։

…Թող մեր սրբադասված զորավարների «անհանգիստ հոգիները» աներևույթ զորությամբ ձեզ ուղեկից և պահապան լինեն՝ ավելի զորացնելով Հայրենիքը շենացնելու, պաշտպանելու սրբազան առաքելությունը իրականացնելիս։

Եվ Մայր Հայաստանը միշտ կանգո՛ւն լինի իր հպարտ, անպարտ, քաջ որդիներով․․․»,-գրել է Սեյրան Օհանյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին