Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արցախի ԿԸՀ-ն կարող է Ադրբեջանի ԿԸՀ-ի համար արդար ընտրությունների դաս վարել. Սրբուհի Արզումանյան

Ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն, իրենց հերթին, կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  

«Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։

Կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի Հանրապետություն պետության միջև որևէ իրավաքաղաքական կապ չկա։ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է արտահայտվել  անկախ պետականության ստեղծմանը։

Արդեն 29 տարի է, ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիները արդյունավետորեն իրացնում են ազատ և թափանցիկ կամարտահայտման միջոցով սեփական պետական կառույցներ ձևավորելու իրենց անքակտելի իրավունքը։  Մարտի 31-ին Արցախում կայանալիք հերթական համապետական ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան մեր երկրում ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին։

Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին»,-ասվում է մեկնաբանության մեջ։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին