Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանից արտահանման ծավալն աճել է 9.4 տոկոսով

Հայաստանից արտահանման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 640 մլն 275.1 հազ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանելով 9.4 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում դեպի ԵԱՏՄ երկրների արտահանման ծավալը կազմել է 760 մլն 894.5 հազ դրամ՝ նախորդ տարվա 688 մլն 473.6 հազ դրամի նկատմամբ ավելանալով 10.5 տոկոսով: ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել է 39 մլն 538.2 հազ դրամ, որը 2018-ի համեմատ ավել է 29.4 տոկոսով:

Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 2019-ին կազմել է 583 մլն 170.7 հազ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 683 մլն 409.2 հազ դրամի նկատմամբ նվազելով 14.7 տոկոս:

Հայաստան ներմուծման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 5 մլրդ 513 մլն 798.5 հազ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճելով 10.8 տոկոսով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին