Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տիկին   դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։

Այնուհետև, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը և գործառույթները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։ 

Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի և կոնկրետ քայլերի վրա։  

Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։ 

Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաև Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաև փողերի լվացման, ֆինանսական քննությունների և ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։

Արդարադատության նախարարի և Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։ 

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին