Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարությունները խորացնելու են համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդերլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։

Քննարկման արդյունքում Ֆերդինանդ Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին