Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն գրավել Է Գերագույն ռադայի խոսնակի աթոռը եւ արգելափակել խորհրդարանի աշխատանքը: Ինչպես գրում Է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այդ ամենը տեղի Է ունեցել հողի շուկայի մասին օրինագծի քննարկումից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնը եւ նախագահությունը «Բատկիվշչինա»-ից պատգամավորների հետ միասին արգելափակել են «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» խմբակցությունից խորհրդարանականները:
«Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն ճշտում Է, որ ամբիոնի եւ նախագահության արգելափակմանը նախորդել Է ոչ մեծ ծեծկռտուքը ընդդիմության եւ «Ժողովրդի ծառաների» միջեւ: Նշվում Է, որ Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Ռուսլան Ստեֆանչուկը խմբակցությունների առաջնորդներին կոնսուլտացիաների համար հրավիրել Է իր կաբինետ եւ լքել Է նախագահությունը: Ներկայում Ուկրաինայի իշխանությունները հողային բարեփոխում են պատրաստում, որը թույլ կտա բացել հողի շուկա: Ենթադրվում Է, որ այն կսկսի գործել հաջորդ տարվա աշնանից: Երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ Է հողերի վաճառքի մորատորիումը չեղարկելուն: Նրանց գլխավոր երկյուղն այն Է, որ հողերը կհայտնվեն օտարերկրացիների ու օլիգարխների ձեռքում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել Է օտարերկրացիներին հող վաճառքի հարցը դնել հանրաքվեի:






