Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Ֆրանսիայում առնվազն 26 մարդ Է մահացել գրիպից, երկրում համաճարակ Է հայտարարված

Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ Է մահացել գրիպից, համաճարակը տարածվել Է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի հանրային առողջության ազգային գործակալության տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի նոյեմբերի 4-ից գրանցվել Է գրիպով հիվանդանալու 311 ծանր դեպք, ընդ որում՝ դրանցից 49-ը տարվա հինգերորդ շաբաթում: … Մահացել Է 26 մարդ՝ մինչեւ 15 տարեկան երեք երեխա, 15-64 տարեկան 12 մարդ եւ 65-ից բարձր տարիքի եւս 11 հոգի»,-նշվում Է փաստաթղթում:

Եթե տարվա չորրորդ շաբաթում Ֆրանսիայի Նորմանդիա տարածաշրջանը ներկված Էր նարնջագույն, մինչ երկրի մնացած ամբողջ քարտեզն արդեն կարմիր Էր համաճարակից, ապա ներկայում համաճարակն ընդգրկել Է երկրի ամբողջ մայրցամաքային մասը:

Նաեւ համաճարակ Է հայտարարված Անտիլյան կղզիներում, իսկ Ռեունյոնում այն արդեն ավարտվել Է: «Գրիպի ակտիվությունը մետրոպոլիայի բոլոր տարածաշրջաններում զգալի աճ Է արձանագրել տարվա հինգերորդ շաբաթում: Բոլոր տարածաշրջաններն այժմ համաճարակի փուլում են»,-ասված Է տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին