Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպման շրջանակում նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանը և որի նպատակներից մեկն է՝ մեր երկրում համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ապահովելն է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին