Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Արցախում տեղյա՞կ են՝ ինչի մասին են 2 օր բանակցել ԱԳ նախարարները

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչի մասին են երկու օր բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես ժողովուրդն է ասում, «ջհանդամը», բայց գոնե դրանից Արցախում տեղյա՞կ են, գիտե՞ն ինչ ծրագրեր են իրենց հաշվով կազմում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այդ բանակցությունների մասին հայտնե՞լ է իր պաշտոնակցին՝ Բակո Սահակյանին եւ Արցախի ղեկավարությանը։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա հունիսին, երբ Փաշինյանն Արցախում դավադիրներին հայտնաբերելու ակտիվ որոնողական աշխատանքների մեջ էր, հայտարարեց. «Երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում ասել:

Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել»։ Իհարկե, այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը հակադարձեց՝ իրենք միշտ էլ տեղյակ են եղել բանակցվող նյութին։

Հիմա խիստ «կոնֆիդենցիալ» բանակցությունների մանրամասների մասին արդեն Արցախի իշխանություններին տեղեկություն փոխանցվե՞լ է, Փաշինյանը հարկ համարե՞լ է այդ մասին տեղեկացնել հարցի հիմնական «շահառուներին»։ Մինչ այդ Արցախից արդեն անհանգստություն արտահայտող հայտարարություններ են հնչում։ Եվ, ի վերջո, ու՞ր կորավ առանց Արցախի չբանակցելու Փաշինյանի հայտարարությունը։ Թե՞ երկու օր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չեն բանակցել, ուղղակի «ջան ասել, ջան լսել են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին