Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ԵՄ-ն մերժել Է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել Է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը չի համապատասխանում միջազգային հանրակցության կողմից համաձայնեցված պարամետրերին, եւ նախազգուշացրել Է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված տարածքների բռնակցումն «անպատասխան չի մնա»: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի 28-ին ԱՄՆ-ի ներկայացրած նախաձեռնությունը հեռանում Է միջազգային մակարդակով համաձայնեցված պարամետրերից: Արդար ու կայուն աշխարհ կառուցելու համար վերջնական կարգավիճակի հետ կապված չլուծված հարցերը պետք Է լուծվեն երկու կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ճանապարհով: Դա ներառում Է, մասնավորապես, սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, անվտանգության եւ փախստականների խնդրի հետ կապված հարցերը»,-ասված Է հայտարարության մեջ: «Մենք առանձնապես անհանգստացած ենք Հորդանանյան հարթավայրի եւ Արեւմտյան ափի այլ տարածքների բռնակցման հնարավորության վերաբերյալ հայտարարություններից: Միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի համաձայն, ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը 1967 թվականից օկուպացված տարածքների նկատմամբ: Անեքսիայի տանող գործողությունները, եթե դրանք ձեռնարկվեն, անպատասխան չեն մնա»,-հայտարարել Է Բորելը: ԵՄ-ն հորդորում Է կողմերին՝ ձեռնպահ մնալ միջազգային իրավունքին հակասող միակողմանի գործողություններից, որոնք կարող են բերել լարվածության սաստկացման: Ավելի վաղ Բորելը հայտարարել Է, որ Իսրայելի ու Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված պլանը հնարավորություն Է տալիս վերսկսել հակամարտության խաղաղ լուծման ջանքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին