Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Բուլղարիայի նախագահն անվստահություն Է հայտնել երկրի կառավարությանը

 Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն Է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել Է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեք տարի ես կառավարությանը հորդորում Էի պատասխանատվությամբ եւ արդյունավետորեն աշխատել ի շահ քաղաքացիների: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենում: Այսօր մենք կառավարման բոլոր մակարդակներում սուր ճգնաժամի վկաներն ենք: Բարեփոխումներ անցկացնելու, կոռուպցիայի եւ հափշտակումների դեմ պայքարելու կամքի բացակայությունը, օրենքի եւ բարոյականության անընդհատ խախտումները Բուլղարիային հասցրել են բոլոր հասարակական համակարգերի ու իշխանական մարմինների կաթվածի «…» Այս կառավարությունը տանում Է պետականության փլուզման, դրան պետք Է վերջ դնել: Այսօրվանից ես պաշտոնապես հանում եմ վստահությունը կառավարության նկատմամբ, որը չի աշխատում ի շահ Բուլղարիայի քաղաքացիների եւ պատասխանատվություն Է կրում հասարակության մեջ առկա սուր ճգնաժամի համար»,-ասել Է Ռադեւը:

Տարածաշրջանային փորձագետների կարծիքով՝ Բուլղարիայի նախագահի հայտարարությունը իրավաբանական հետեւանքներ ունենալ չի կարող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին