Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Ռուսաստանը Ուհանից տարհանում Է ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

Ռուսաստանը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից տարհանում Է ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 4-ին լրագրողներին հայտնել Է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիմել ենք, ում կարող ենք վերցնել, տեղափոխում ենք: Այստեղ խնդիրը մեր ցանկությունը չԷ, այլ մեր հնարավորությունները, ցավոք, ոչ բոլորին ենք վերցնում, որովհետեւ պարզապես չեն տեղավորվում»,-հայտնել Է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ-ի քաղաքացիները դիմել են արդյոք Ռուսաստանին տարհանման խնդրանքով: Նա նշել Է, որ տարհանվողների թվում են Բելառուսի, Ղազախստանի քաղաքացիներ, նրանք, ովքեր ուշացել են իրենց չվերթից, եղել են նաեւ մի քանի ուսանողներ Հայաստանից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին