Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայաստանն ակնկալում է ԱՀԿ-ից ստանալ կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քննարկել հետագա քայլերի անհրաժեշտությանը:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա նաև նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:

Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին