Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Իտալացի նկարիչը կորոնավիրուս Է պատկերել դաշտում

Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր Է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ Է պատկերել՝չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է հեղինակը, այս կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել հիվանդության տարածման խնդրի վրա: «Այս գործը նվիրված Է հետազոտություններին եւ բոլոր հետազոտողներին, որոնք զբաղվում են պատվաստանյութի որոնմամբ»,- ասել Է Գամբարինը:

Նկարիչը ճշտել Է, որ լենդ-արտ ոճի ստեղծագործությունն զբաղեցրել Է 90 մետր x 230 մետր տարածություն իր ընտանիքին պատկանող դաշտում, որտեղ սոյա Է աճում: Իր գործերն ստեղծելիս Գամբարինը տրակտոր Է օգտագործում: Ավելի վաղ նկարիչը Գրետա Թունբերգի դիմանկարն Է պատկերել դաշտում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին