Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

ԵԱՏՄ երկրներում սկսել են գործել փողերի փոխադրման նոր կանոնները

Եվրասիական տնտեսական միության երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան եւ Ղրղզստան) ուժի մեջ են մտել սահմանով ֆիզիկական անձանց կողմից փողերի փոխադրման նոր կանոնները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը: Ֆիզիկական անձինք սահմանը հատելիս պարտավոր կլինեն հայտարարագրել փողերը, եթե դրանց գումարը գերազանցում Է 100 հազար դոլարը, ինչպես նաեւ հաստատեն դրանց ծագումը: Նշվում Է, որ այս պահանջը վերաբերում Է նաեւ չեկերին, պարտամուրհակներին եւ ոչ անվանական արժեթղթերին, որոնք կարելի Է կանխիկացնել:

Դրամական միջոցների ծագումը հաստատելու համար քաղաքացիներին հարկավոր կլինի ներկայացնել բանկային փաստաթղթեր կամ քաղաքացիական-իրավական գործարքների կատարումը հաստատող փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոր կանոնների սահմանմանը հավանություն Է տվել 2019 թվականի օգոստոսին: Փոփոխությունների նպատակը պայքարն Է այն միջոցների տեղաշարժի դեմ, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եկամուտների օրինականացման համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին