Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Դատարանն ընդմիջեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության քննարկումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։

Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին։  

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Արամ Օրբելյանի խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Ա. Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը նույնպես միջնորդություն ներկայացրեցիր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ավելի վաղՔոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիաքանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանըՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի ԽաչատուրովըՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին