Կիրակի, 15. 06. 2025

spot_img

Բելառուսում ՀՀ դեսպանը մասնակցել է «Բելառուսը հիշում է. պատերազմի 75 ակնթարթները» ֆոտոցուցահանդեսին

 Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը Վիտեբսկում մասնակցել է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված «Բելառուսը հիշում է. պատերազմի 75 ակնթարթները» լուսանկարչական ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բելառուսի «Բելտա» լրատվական գործակալության կազմակերպած ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ղևոնդյանը նշել է, որ այսպիսի նախագծերը շատ կարևոր են:

«Այստեղ ներկայացված է կենդանի լուսանկարերի մի հավաքածու, որը ջնջում է 75 տարվա հեռավորության գիծը, և հնարավորություն տալիս ամբողջությամբ զգալ յուրաքանչյուր լուսանկարում առկա ուրախությունը, լինի դա փոքրիկ աղջկա ազատում, թե հետպատերազմական շրջան: Այսպիսի նախագծերը շատ կարևոր են: Դրանք ընդգծում են մեծ հաղթանակի նշանակությունը, որը լայնորեն նշվելու է Բելառուսում, Հայաստանում և մյուս երկրներում»,- նշել է դեսպանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին