Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցնում է 14 հազարը։ Մահացել է ավելի քան 300 մարդ։ Մահվան առաջին դեպքն է արձանագրվել Չինաստանից դուրս՝ Ֆիլիպիններում։ Մահացողը չինական Վուհանից է, որը հենց համարվում է վարակի էպիկենտրոնը։  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին