Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

ԵՀ-ն հրապարակել է դիրեկտիվների փաթեթի նախագիծը Բրիտանիայի հետ բանակցելու համար

 Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել Է համակողմանի դիրեկտիվների փաթեթի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջը բանակցություններ վարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիան հունվարի 31-ի երեկոյան պաշտոնապես լքեց Եվրամիությունն՝ ավարտելով 3,5 տարի տեւած գործընթացը: Brexit-ից հետո սկսվել Է անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Այդ ընթացքում Լոնդոնը պետք Է Եվրամիության եւ մյուս երկրների հետ համաձայնության գա բոլոր ոլորտներում համագործակցության ձեւաչափերի շուրջը:

«Դրանք (դիրեկտիվերը) ընդգրկում են քաղաքական հռչակագրում ուրվագծված հետաքրքրությունների բոլոր բնագավառները. առեւտուրը եւ տնտեսական համագործակցությունը, իրավապահների աշխատանքը եւ իրավաբանական համագործակցությունը քրեական գործերում, արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը եւ պաշտպանությունը, մասնակցությունը ԵՄ-ի ծրագրերին եւ համագործակցության թեմատիկ ոլորտները»,- ասված Է 33-Էջանոց փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մշակված նախագծին պետք Է նաեւ հավանություն տա Եվրամիության Ընդհանուր հարցերի խորհուրդը: Դա Եվրահանձնաժողովին կօժտի Եվրամիության անունից Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու պաշտոնական իրավունքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին