Կիրակի, 27. 07. 2025

spot_img

Քաղաքական Ակնարկ. Brexit-ը Կայացաւ. Մեծ Բրիտանիան Պաշտօնապէս Լքեց Եւրոմիութիւնը. Ի՞Նչ Է Սպասւում Բրիտանացիներին

Մեծ Բրիտանիան պաշտօնապէս լքեց Եվրամիութիւնը, որի անդամ է եղել 47 տարի: Եւրոմիութիւնից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար տեւեց 3.5 տարի: Հանրաքուէի արդիւնքներով, Brexit-ին աջակցել են ընտրողների 51.9%-ը: Այն ամենաբարձր ցուցանիշն էր 1992-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Ուելսում ԵՄ-ից ելքի օգտին քուէարկել էր հանրաքուէի մասնակիցների մեծամասնութիւնը (52.5%), Անգլիայում՝ 53.4%-ը: Brexit-ին դէմ էին Սքոտլանտիայում (62%) եւ Հիւսիսային Իռլանդիայում (55.8%):

Եւրամիութեան խորհուրդը Յունուարի 30-ին հաստատեց Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերեալ համաձայնագիրը՝ Պրուսելի կողմից լիովին աւարտելով գործարքի վաւերացման գործընթացը: Brexit-ի կողմնակիցները մեծ ցնծութեամբ, երգ ու պարով են ընդունել որոշումը:

Բրիտանացիները այս 3.5 տարուայ ընթացքում բազմիցս, տարբեր սոցհարցումների ժամանակ նշել են, թէ ինչո՞ւ էին ցանկանում դուրս գալ Եվրամիութիւնից:

Ընդհանուր առմամբ, այդ պատճառները կարելի է բաժանել երկու խմբի. դժգոհութիւններ՝ կապուած ԵՄ-ի հետ եւ հակասութիւններ՝ Բրիտանիայի ներքին կյանգում: ԵՄ հանդէպ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառներից մեկն է դժգոհութիւնը Պրուսելի դիւանակալական (bureaucrate)  համակարգից, որը, բրիտանացիների կարծիքով, չափազանց շատ է խառնւում տնտեսական հարցերին եւ ստեղծում օրէնքներ եւ կանոնակարգեր, որոնք սահմանափակում են տնտեսութեան զարգացման հնարաւորութիւնները: Բրիտանացիները մշտապէս նշել են, որ ուզում են ազատ լինել եւ իրենք որոշումներ կայացնեն: Տարբեր գնահատականների համաձայն, Brexit-ը ցոյց տուեց, որ Բրիտանիայի ներսում առկայ է որոշակի ճեղքուածք նրանց միջեւ, ովքեր ընդգրկուած են համաշխարհայնացման գործընթացների մէջ եւ շահում են դրանցից, եւ նրանց միջեւ, ովքեր, դրանցից կորցնողի դերում են յայտնուել: Այս երկու հիմնական խնդիրները հանգեցրին Brexit-ի վերջնական արդիւնքին:

Մեծ Բրիտանիան Եւրոմիութեան երկրորդ խոշոր տնտեսութիւնն է Գերմանիայից յետոյ (2018-ի վերջին նրա ՀՆԱ-ն կազմել է 2.8 թրիլիոն տոլար, Գերմանիայինը՝ 4 թրիլիոն դոլար, Ֆրանսիայինը՝ 2.7 թրիլիոն տոլար)։ Մեծն Բրիտանիայի տնտեսութիւնը կազմում էր ԵՄ 28 երկրների տնտեսութիւնների 15.2%-ը:

Մեծ Բրիտանիայի հեռանալուց յետոյ ԵՄ բնակչութիւնը կը պակասի 66.2 միլիոնով (2018-ին ԵՄ ընդհանուր բնակչութիւնը կազմում էր 513 միլիոն մարդ): ԵՄ տարածքը կը կրճատուի 248 հազար քառ. քմ-ով:

Միացեալ Թագաւորութեան վարչապետ Պորիս Ճոնսոնը Եւրոմիութիւնից երկրի դուրս գալը նոր փուլի սկիզբ Է համարում բոլոր բրիտանացիների կեանքում: «Սա նոր դարաշրջանի արշալոյսն Է, որում մենք այլեւս չենք համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կեանքում հնարաւորութիւնները կախուած լինեն այն բանից, թէ երկրի որ մասում էք դուք ապրում: Սա այն պահն Է, երբ մենք սկսում ենք միաւորուել ու հասնել նոր մակարդակի: Մեր՝ որպէս կառավարութեան դերը, իմ աշխատանքը պէտք Է կայանայ նրանում, որ միաւորենք մեր երկիրն ու առաջ տանենք»,- ասուած Ճոնսոնի ուղերձում: 

«Ես կ՛անեմ նոյն բանը, ինչ որ մնացած բոլորը, ես արժանապատւութեամբ կը նշեմ Եւրոմիութիւնից դուրս գալը: Ես այդ իրադարձութիւնը կը նշեմ նոյնքան յարգալից, որքան դա հնարաւոր Է՝  հաշուի առնելով իրադարձութեան մասշտապները»,- ասել Է Ճոնսոնը: 

Ճոնսոնը ցանկանում է ինչքան հնարաւոր է արագ կնքել առեւտրային համաձայնագրեր ԱՄՆ ու այլ ոչ եւրոպական երկրների հետ:

Այսպիսով, Մեծ Բրիտանիան պաշտօնապէս Յունուարի 31-ի կէս գիշերին լքեց Եւրամիութիւնը: Նշենք, որ մինչեւ տարուայ աւարտը ոչինչ չի փոխուելու, պարզապէս Մեծ Բրիտանիան չի կարողանայ մասնակցել որոշումների ընդունմանը: Մեծ Բրիտանիան կը մնայ մաքսային միութեան մէջ եւ կը պահպանի մուտքը ԵՄ ներքին շուկայ: Առեւտրային համաձայնագրերում մինչեւ դեկտեմբերի 31-ըՙ անցումային փուլի աւարտը ոչինչ չի փոխուի:

Եւրամիութեան երկրների քաղաքացիները կարող են ապրել եւ աշխատել Մեծ Բրիտանիայում (եւ հակառակը) մինչեւ անցումային փուլի աւարտը։ Այնուհետեւ նրանք, ովքեր ցանկանան, հինգ տարի յետոյ մշտական կացութեան թոյլտուութիւն կը ստանան։  Եւրամիութեան բարձրագոյն դատական ատեանն՝ Արդարադատութեան եւրոպական դատարանն, այդ փուլի ընթացքում որպէս բարձրագոյն դատական ատեան շարունակում է մնալ նաեւ Մեծ Բրիտանիայում։ ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ անցումային փուլում եւ դրանից յետոյ փոխադրական հաղորդակցութեան համար որեւէ խոչընդոտ չպէտք է առաջանայ։

Յամենայն դէպս, այդ մասին է վկայում կողմերի հրապարակած համաձայնագիրը: Տարբեր ոլորտներում, իհարկէ, անցումային փուլից յետոյ փոփոխութիւններ տեղի կ՛ունենան: Պէտք է նշել, որ ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար ոչ այնքան տնտեսական խնդիրներ կարող է ստեղծել, որքան քաղաքական: Ըստ քաղաքագիտական շրջանակների վերլուծութիւնների, Brexit-ից քաղաքական հետեւանքը կարող է լինել Սքոթլանտիայի անկախութեան 2-րդ հանրաքուէն: Հիւսիսային Իռլանդիան նոյնպէս ցանկանում է հանրաքուէով անջատուել Մեծն Բրիտանիայից եւ միանալ մայր Իռլանդիային: Ինչեւէ, Brexit-ը կայացաւ: Մեծ Բրիտանիան թեւակոխում է նոր ժամանակաշրջան: Կարելի է ասել, աւարտուեց երկարատեւ Brexit-ի առաջին էջը: Հետաքրքիր իրադարձութիւնները առաջիկայում են:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին