Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամավորության սկզբունքի պահպանումը: Նա կոչ է արել թուլացնել լարվածությունն ու խնդիրը կարգավորել զսպվածության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

«Որպես շարունակություն 2019թ․ հոկտեմբերի 29-ի իմ հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ բաց հակամարտությամբ։ Կիսում եմ այս առումով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։ Ցանկանում եմ կրկին անդրադառնալ այն առաջարկություններին, որ արվել են Վենետիկի հանձնաժողովի տեսակետում, որը հրապարակվել է 2019թ․ հոկտեմբերին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու սխեման պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պիտի իրականացվի այնպես, որ ազդեցություն չունենա առկա գործերի արդյունքի վրա։ Վերջին շրջանի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին և չեն կարող օժանդակել լարվածության թուլացմանը։

Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են կառուցակարգային զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք՝ պետական հաստատությունների միջև։

Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունը այդ մտահոգիչ իրավիճակում՝ Հայաստանի սահմանադրության բնականոն գործողությունն ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բուքիքիոն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին