Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Զելենսկու նկատմամբ վստահության վարկանիշն Ուկրաինայում առաջին անգամ ցած Է ընկել Է 50 տոկոսի նշագծից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ համաքաղաքացիների վստահության վարկանիշն առաջին անգամ իջել Է 50 տոկոսի նշագծից: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 3-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացվել Է Սոցիալական մոնիթորինգի կենտրոնի եւ Ուկրաինայի Ալեքսանդր Յարեմենկոյի անվան սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրության համաձայն, Ուկրաինայի գործող նախագահը վայելում Է հարցման մասնակիցների 49,4 տոկոսի վստահությունը: Ընդ որում՝ նրանցից Զելենսկուն լիովին վստահում Է հարցվածների 20,7 տոկոսը, իսկ ավելի շուտ վստահում Է 28,7 տոկոսը:

Ուկրաինացիների մոտավորապես 40 տոկոսը վստահություն չի տածում Զելենսկու նկատմամբ:

Նրան ամենեւին չի վստահում բնակչության 20,5 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 18,8 տոկոսը: Մնացածները դժվարացել են պատասխանել: Հարցումը հունվարի 24-ից մինչեւ 28-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացի Կիեւի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներից: Դրան մասնակցել Է 2003 քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին