Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ հանրային կառավարման բարեփոխումները շատ կարևոր նշանակություն ունեն: «Մեր նպատակադրումն այն է, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետական կառավարման համակարգի հետ հարաբերություններում հնարավորինս քիչ դիսկոմֆորտներ ունենա: Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք հանրային կառավարման համակարգն առավել գրավիչ դարձնել բարձրորակ կադրերի համար, ովքեր բոլոր առումներով կարող են ի կատար ածել այս խնդիրը: Մյուս կողմից՝ մենք այս բարեփոխումների արդյունքում խնդիր ենք դնում այնպես անել, որ հանրային կառավարման վրա հանրության կողմից ծախսվող գումարը լինի առավելագույնս արդյունավետ, որպեսզի այդ գումարները ծառայեն իրենց նպատակին: Իսկ նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, բիզնեսի կյանքն ավելի որակյալ, մառուցվող ծառայություններն ավելի որակյալ և պետական կառավարման համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումը ծավալվել է Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի և հիմնական ուղղությունների շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, հանրային կառավարման համակարգում քաղաքականությունների մշակմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պետական ծառայությունների մատուցմանը, հաշվետվողականությանը, ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը և հանձնարարել շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին