Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մեծ Բրիտանիայում ախտորոշել են կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը

Բրիտանացի բժիշկներն ախտորոշել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել Է Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարող են հաստատել, որ Անգլիայում երկու պացիենտների՝ նույն ընտանիքի անդամների անալիզները դրական արդյունք են տվել կորոնավիրուսի առկայությունն ստուգելիս»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ հիվանդացածները հատուկ բուժում են ստանում, իսկ առողջապահության նախարարությունն իր հերթին, հիվանդության հետագա տարածում թույլ չտալու նպատակով, ատիվորեն փորձում Է պարզել՝ ում հետ են հասցրել շփվել վարակվածները: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել Է 9692-ի, 213 մարդ մահացել Է: Հայտնաբերված հիվանդությունների թվով առաջին տեղը շարունակում են զբաղեցնել Հուբեյը (վարակման ավելի քան 5,8 հազար դեպք, 204 մահացած) եւ այդ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքը: Պեկինում հայտնաբերվել Է 121 ախտահարված (գրանցվել Է մեկ մահացած): Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել արդեն երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Կամբոջայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին