Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ էր հղել: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով  գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին